Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի II միջազգային բժշկական համագումարը
2007 թ. հունիսի 28-30-ը Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ առողջապահության նախարարության հովանավորության ներքո տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ միջազգային բժշկական համագումարը։
Այս համագումարների անցկացման արմատները հասնում են նախորդ դարի յոթանասունական թվականները, երբ աշխարհասփյուռ հայության բժշկական սերուցքը առաջին անգամ փորձեց համախմբել հայ բժիշկներին` կազմակերպելով համահայկական բժշկական գիտաժողով։ Այդպիսի առաջին համագումարը անցկացվեց այն ժամանակ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Բեյրութում 1974 թ.։ Եվ, չնայած բազմաթիվ դժվարությունների, համագումարը կարողացավ համախմբել հայ բժիշկներին` դառնալով երկարատև համագործակցության ու բարեկամության ամուր հիմնաքար։ Հենց այս համագումարից սկսած յուրաքանչյուր չորսը տարին մեկ հաճախականությամբ նմանատիպ համագումարներ էին անցկացվում աշխարհի տարբեր անկյուններում։ Բնական է, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է հարց բարձրանար այս համագումարները Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Այդպիսի որոշում կայացվեց 2001 թ., և 2003 թ. Երևանում հաջողությամբ մեկնարկեց Հայաստանի առաջին միջազգային բժշկական համագումարը։ Այս տարի արդեն Հայաստանում էին 2007 թ. միջազգային համագումարի` սփյուռքից ժամանած ավելի քան երկու հարյուր մեր գործընկերները, որոնք ներկայացնում էին ԱՄՆ-ի, Անգլիայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Գերմանիայի, Իրանի, Լիբանանի, Կանադայի, Հունգարիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների գիտական ներուժն ու փորձը։ Այս համագումարին ակտիվորեն մասնակցեցին նաև Լեռնային Ղարաբաղից ժամանած շուրջ չորս տասնյակ բժիշկներ։

Համագումարի գիտական ծրագրի շրջանակներում Հայաստանի և սփյուռքի մասնագետների կողմից ներկայացվեցին շուրջ 480 գիտական նյութեր, որոնք ընդգրկվեցին Հայաստանի երկրորդ միջազգային բժշկական համագումարի գիտական նյութերի ժողովածուի մեջ։
Համագումարի շրջանակներում առաջին անգամ անցկացվեցին 10 սատելիտային սիմպոզիումներ և սեմինարներ, որոնց մասնակցեցին Երևանի և ՀՀ մարզերից հրավիրված ավելի քան 1500 բուժաշխատողներ։
Սիմպոզիումներ անցկացվեցին հետևյալ թեմաներով` ակնաբուժություն, օսթեոպորոզ, նյարդաբանություն, անեսթեզիոլոգիա, բուժքույրական գործ, ինչպես նաև սեմինարներ` ինվազիվ սրտաբանություն, դիաբետոլոգիայի նորություններ, հանրային առողջապահություն և որակի ապահովում, «Գիտական վերապատրաստում և կարիերայի զարգացում», «Առողջապահության մասնագետները հանուն` Հայաստանն առանց ծխախոտի» թեմաներով։ Համագումարի կազմակերպիչներն անցկացրեցին նաև հեռուստակամուրջ` մանկական սրտաբանության, Նյու Ջերսիի «Սան Ջոզեֆ» մանկական հիվանդանոցի պրոֆեսոր Ջոն Մեսսինայի դասախոսությամբ։
Բժշկական համագումարի ժամանակ սկիզբ դրվեց մեկ այլ` բավականին խոստումնալից նախագծի` «Կամուրջների կառուցում» գործընկերության ծրագրի, որը նպատակ ունի խթանելու մասնագիտական զարգացումը և երկրների միջև համագործակցությունը։
Համագումարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Բժշկական համագումարի նախագահ, պրոֆեսոր Ա.Բաբլոյանը, ՀՀ առաջին տիկին Բ. Քոչարյանը, ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հ. Քուշկյանը, Հայ բժշկական համաշխարհային վարչության նախագահ ժան Առաքելյանը։ Իր օրհնությունը համագումարին ոււղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II, որի ջերմ ուղերձն ընթերցվեց բացման արարողության ժամանակ։
Համագումարի լիագումար նիստերին ներկայացվեցին համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսորներ Արամ Չոբանյանի, Ջոն Բիլեզիկյանի, Հարություն Արմենյանի, Գրեգորի Կոննոլիի և Հակոբ Ակիսկալի դասախոսությունները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին համագումարի մասնակիցների մոտ։ Դասախոսությունները նվիրված էին հիպերտենզիայի, օսթեոպորոզի, առողջապահության ոլորտում որակի ապահովման, ծխախոտի դեմ պայքարի և հոգեկան առողջության խնդիրներին։
Հայաստանի Հանրապետությանը և Լեռանային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող առողջապահական կարևոր հարցերին նվիրված լիակազմ նիստերից բացի, տեղի ունեցան բժշկության 22 ոլորտ ընդգրկող առանձին գիտական նիստեր, որոնց ընթացքում շուրջ 155 զեկուցումներով հանդես եկան Հայաստանի և սփյուռքի մասնագետները, որոնք ներկայացրեցին իրենց աշխատանքի արդյունքները, բժշկական ոլորտի նորությունները և բուժման առաջադեմ եղանակները։
Հունիսի 30-ի լիագումար նիստին ներկայացվեցին Հայաստան-սփյուռք համագործակցության ծրագրերը, այնուհետ տեղի ունեցավ ռազմավարական պլանավորման նիստը՝ նվիրված համագործակցության հետագա զարգացմանը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
Կարծում ենք, որ այս գերհագեցած երեք օրերեը մեծագույն լիցք կհաղորդեն ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մեր գործընկերներին, որոնց նորանոր հաջողություններին ինչպես գիտական, այնպես էլ գործնական բժշկության ասպարեզում հնարավորություն կունենանք ծանոթանալ 2009 թ. Նյու Յորքում` Հայ բժիշկների X համագումարում։
Անցած Համագումարի մասին կարծիքների փոխանակման և հետագա համագումարների կազմակերպման բարելավման ակնկալիքով կազմկոմիտեն մշակել է հարցաշար, որը տեղադրվել է www.2imca.am ինտերնետային կայքում, որտեղ կարող եք գտնել նաև միջոցառման լուսանկարների պատկերաշարը։
23.10.2007 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ